Երևանի օպերետային թատրոնն աշխատել է միշտ ժպիտ ու ծիծաղ պարգևել մարդկանց և դա նրան հաջողվել է:
Ծիծաղի թատրոն` սա է նրա ուղենիշը, որին թատրոնը հավատարիմ մնաց իր գոյության բոլոր տարիներին:
Սիրելի բարեկամս.
Եթե չես տեսել երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրված ‹‹Մորգանի խնամին›› և մանավանդ Թաթիկ Սարյանի Մինթոևը, ասել է թե` թատրոն չես տեսել առհասարակ:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ
Երաժշտական կոմեդիայի թատրոնն ունի ստեղծագործական այնպիսի ներուժ, որով կարելի է հրաշքներ գործել: ‹‹Կրկեսի իշխանուհին›› օպերետի բեմադրության վրա աշխատածս օրերը` կյանքիս ստեղծագործական ամենաերջանիկ պահերից են:
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
Երաժշտական կոմեդիայի թատրոն... Կարո՞ղ ես գրել այս հրաշալի թատրոնի անունը և չհիշել նրա հիմնադիրներին` Շարա Տալյան, Արտեմի Այվազյան, Թաթիկ Սարյան, Արամ Տեր-Հովհաննիսյան, Իզաբելա և Հայկ Դանզասներ, Վարդան Աճեմյան, Արմենակ Տեր-Աբրահամյան, Էդուարդ Համբարձումյան, Կարպ Խաչվանքյան...
ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Վարդան Աճեմյանի բեմադրած բարձրակարգ բեմադրությունները նոր շրջափուլ եղան երաժշտական կոմեդիայի թատրոնի պատմության մեջ` ուղենշելով նրա հետագա առաջընթացը:
ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Ուրախ ժանրի այս թատրոնը ծնվեց ժամանակի հրամայականով` Հայրենական Մեծ պատերազմի ծանր օրերին, որպեսզի ‹‹ծիծաղի զենքով›› պայքարի անարգ թշնամու դեմ:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Երևանի օպերային թատրոնը կարող է հպարտանալ տաղանդավոր իր դերասաններով և բարձրակարգ երաժիտներով: Հիացած եմ Տ. Չուխաջյանի ‹‹Կարինեի›› բարձրարվեստ ներկայացումով, խանարհվում եմ ստեղծագործական կազմին և համբուրում եմ իմ հին ու մեծատաղանդ բարեկան Արամ Տեր-Հովհաննիսյանին:
...Վարպետ: Հազար անգամ արժանի է կոչվելու:
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինձ հիացրեց Երևանի Երաժշտական Կոմեդիայի Պետական Թատրոնի ‹‹Ազատաշունչ հողմ›› օպերետի բեմադրությունը: Հրաշալի է ամեն ինչ` հատկապես Վարդան Աճեմյանի գունագեղ ռեժիսուրան և դերասանների խաղը: Նախանձում եմ հայ հանդիսատեսին, որ վայելում է իմաստությամբ լուսավորված արվեստ:
ԼՅՈՒԲՈՎ ՕՐԼՈՎԱ, ՄՈՍԿՎԱ
Գիտեի, որ հայկական օպերատային արվեսն ունեցել է հնագույն անցյալ, տեսա նախանձելի ներկան և համոզված եմ նրա հրաշալի ապագայով:
‹‹Տիկին մինիստրուհին›› ներկայացումն ու Սվետլանա Գրիգորյանի Ժիվկան, ոչնչով չեն զիջում նույն տիպի մոսկովյան բեմադրությանը: Բրավո, Երևանի օպերետային թատրոն...
ՍԵՐԳԵՅ ՄԱՐՏԻՆՍՈՆ
Երաժշտական կոմեդիայի թատրոնի առաջին իսկ ներկայացումից հասկանալի դարձավ, որ հյուրախաղերի է եկել թատերական վառ ձևերին, ռեժիսորական հնարքներին տիրապետող և դերասանական անհատականություններով հարուստ մայրաքաղաքային թատրոն, որից շատ բան ունեն սովորելու նույնատիպ թատրոնները:
ՎԱԽԹԱՆԳ ՉԱԲՈՒԿԻԱՆԻ
Երաժշտական կոմեդիայի թատրոնը մեր հանրապետության ամենասիրված թատրոններից մեկն է և ակնառու դեր է խաղում մեր թատերարվեստի պատմության մեջ:
Սիրում եմ նրա ոգեշունչ արվեստը և բարձր եմ գնահատում նրա տաղանդավոր արտիսների նվիրվածությունը բեմին:
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Երևանի օպերետային թատրոնն աշխատել է միշտ ժպիտ ու ծիծաղ պարգևել մարդկանց և դա նրան հաջողվել է:
Ծիծաղի թատրոն` սա է նրա ուղենիշը, որին թատրոնը հավատարիմ մնաց իր գոյության բոլոր տարիներին:
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Օպերետը միշտ եղել է ժողովրդական զանգվածների ամենամոտ թատերային ձևերից մեկը, միայն թե հարկավոր է մաքրել այն օտարամուտ տարրերից, տանել ճիշտ ճանապարհով:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒՆԱՉԱՐՍԿԻ
Երաժշտական կոմեդիայի թատրոնի բացումը Երևանում, մշակութային նշանակալից իրադարձություն լինելու հետ մեկտեղ, երևույթ է նաև հանրապետության հասարակական կյանքում:
ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ