ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆ
ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆ

Ծնվել է 1972թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից դերասանական ստուդիայում` Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում: Ուսումն ավարտելուց հետո աշխատում է նույն թատրոնում` որպես դերասանուհի:
Մեծանուն կատակերգու Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում ուսանած դերասանուհին Կոմեդիայի թատրոնում կերտել է կերպարներ, որոնցից հիշատակման են արժանի՝ գեղջուկ ու պարզ Նազիկը՝ Գ. Երիցյանի և Ա. Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մեջ (ռեժիսոր՝ Գայանե Բարսեղյան), Պոլսում ապրած, մի քիչ ֆրանսիական հովերով տարված հմայիչ Երանյակը՝ Հ. Պարոնյան-Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»-ում (ռեժիսոր՝ Երվանդ Ղազանչյան): Այս երկու դերերը երաժշտական կերպարային են: Տարբեր առիթներով հիշվում է Անի Քոչարյանի խաղը Գալյա Նովենցի, Մարիամ Ղազանչյանի, Բորիս Պեպանյանի ընկերակցությամբ՝ Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ» բեմադրությունում (ռեժիսոր՝ Հ. Աշուղյան), որտեղ մեր դերասանուհին ներկայացրել է Ֆերիմեին՝ հոգեբուժարանի հիվանդ աղջկան:
Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա» ներկայացման մեջ (ռեժիսոր՝ Ե. Ղազանչյան) Անի Քոչարյանի Նունուն առաջին րոպեներից «վերցնում» է հանդիսատեսին. սա շատ համարձակ կերպար է, որը լինելով անբարո կանանց իրավունքների պաշտպանը, պայմաններ ու պահանջներ է թելադրում ընտրվող նախագահին:
Ամբողջական չի լինի թատրոնում դերասանուհու կերտած խարակտերային դերերը, եթե չնշենք նրա Նատաշան Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (ռեժիսոր՝ Ե. Ղազանչյան) ներկայացման մեջ:

Խաղացած դերեր.
Նիցա Կիցա` ‹‹Պահանջվում է ստախոս››
Երիտասարդ կին` ‹‹Տեր, մի թող մեզ անտեր››
Ֆերրի` ‹‹Տարօրինակ միսիս Սևիջ››
Երանյակ՝ ‹‹Ատամնաբույժն արևելյան››:







ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ
  • Enlarge

    ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ

    Մյուզիքլ 2 գործողությամբ
  • Enlarge

    ՌԵՎԻԶՈՐ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ

    Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ

    Կատակերգական դրամա
  • Enlarge

    ՍԻՐԵԼԻՆԵՐԻՑ ՄԻ ԲԱԺԱՆՎԵՔ

    Ներկայացում առանց ընդմիջման
  • Enlarge

    ՍԻՐԵԼԻՆԵՐԻՑ ՄԻ ԲԱԺԱՆՎԵՔ

    Ներկայացում առանց ընդմիջման
  • Enlarge

    ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ

    Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՌԵՎԻԶՈՐ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԴՈՒ ԷԻՐ ՊԱԿԱՍ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԴՈՒ ԷԻՐ ՊԱԿԱՍ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ

    Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ

    Մյուզիքլ 2 գործողությամբ
  • Enlarge

    ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ

    Մյուզիքլ 2 գործողությամբ
  • Enlarge

    ԴՈՒ ԷԻՐ ՊԱԿԱՍ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՌԵՎԻԶՈՐ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՌԵՎԻԶՈՐ

    Կատակերգություն 2 գործողությամբ