ՀՀ վաստակավոր արտիստ
Ծնվել է 1965թ. փետրվարի 14-ին, Երևանում: 1982թ. ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1987թ-ից խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1991-92թթ աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի: 1992-97թթ բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում: 1994-97թթ աշխատել է Երևանի պետական Համազգային թատրոնում: Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ: 1994թ. հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատել է շուրջ 10 տարի: 2003թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի` Ֆ.Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պինյոն) ներկայացման մեջ դերակատարման համար: 2007թ. արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակ` Ա.Չեխովի «Արջը» (Լոմով) և «Առաջարկություն» (Սմիռնով) ներկայացումների մեջ որպես գլխավոր դերի լավագույն կատարող:
Մարգար՝ «Ատամնաբույժն արևելյան»
Արշակ՝ «Շողոքորթն»
Ժևակին՝ «Ամուսնություն»
Միշա՝ «Չարենցի ուղղիչ տունը»
Վարդգես՝ «Ինձնից պրծում չկա»
Հայրո՝ «Մեր տան տերերը»