ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ
ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ

Գևորգ Դավթյանը ծնվել է 1978 թվականի հուլիսի 29-ին, Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1995 թվականին, որից հետո ուսումը մեկ տարի շարունակել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից ստուդիայում՝ Կարպ Խաչվանքյանի ղեկավարությամբ։ 1996-2001 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի բաժնում։ 2001-2004 թվականերին նույն ինստիտուտի ասպիրանտուրայում պաշտպանել է «Բեմական խոսքը մյուզիքլում» աշխատությունը։
1997-2001 թվականներին աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 2002-2004 թվականներին Մոսկվայի Էստրադային թատրոնում շարունակել է ուսումը՝ միաժամանակ աշխատելով որպես դերասան։
2004-2006 թվականներին պարտադիր զիվորական ծառայության է անցել ՀՀ Զինված Ուժերում։ 2007 թվականից որպես դերասան աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Խաղացած դերեր.
Միրիջան՝ Վ․Կոտոյանի «Պըլը Պուղի»
Արշակ՝ Ա․Այվազյանի՝ «Ուշ լինի, նուշ լինի»
Լևոն՝ «Ատամնաբույժն արևելյան»
Ալեքսանդր՝ «Քնքուշ սրտից պատուհաս»
Բարտեմ՝ Հ.Պարոնյանի «Շողոքորթն»
Կախարդ՝ Ա.Իսահակյանի «Արեգնազան»
Ժորժ՝ Ա.Կուրեյչիկի «Զգուշացեք, կանայք են»
Բարեկամ՝ Նուշիչի «Տիկին մինիստրուհին»
երգիչ՝ «Միայն քեզ եմ սիրում»
բանտարկյալ՝ «Չարենցի ուղղիչ տունը»
մատուցող՝ «Մորգանի խնամին»:










ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ
  • Enlarge

    ՈՒՇ ԼԻՆԻ, ՆՈՒՇ ԼԻՆԻ

    Օպերետ 2 գործողությամբ
  • Enlarge

    ՈՒՇ ԼԻՆԻ, ՆՈՒՇ ԼԻՆԻ

    Օպերետ 2 գործողությամբ
  • Enlarge

    ՈՒՇ ԼԻՆԻ, ՆՈՒՇ ԼԻՆԻ

    Օպերետ 2 գործողությամբ