ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հասմիկ Մխիթարյանը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 26-ին քաղաք Երևանում։ Դպրոցին զուգահեռ սովորել է ք. Աբովյանի «Արտիստ» թատերական ստուդիայում։ 2015-2019 թթ․-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հ.Ղազանչյանի արվեստանոցում։
2019-2021 թթ․-ին ստացել է մագիստրոսի աստիճան՝ դերասանական արվեստ մասնագիտությամբ։ 2020 թ․-ից աշխատում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Խաղացած դերեր՝
Սերա՝ «Չինացին էլ կարող է հայ լինել»
Դահիճ՝ «Ներոն և Սենեկա»
Վարդուհի՝ «Գնա մեռի արի սիրեմ»
Միրոնովա՝ «Սիրելիներից մի բաժանվեք»
Կայտառիկ՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»
Պճնամոլ՝ «Արքան հրապարակում»: