ՀԱՅԿԱԶ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՅԿԱԶ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծնվել է 1992 թվականի մայիսի 23-ին, Երևան քաղաքում 

2009-2013թթ. (բակալավր), 2019-2021թթ. (մագիստրատուրա) 
Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի արվեստանոցում։ 

2013-2015թթ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերում։ 

2015-2019թթ սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դասական երգեցողության բաժնում։ 

2018թ-ին սովորել է Ռուսաստանի Դաշնության ԹԳՄ-ի միջազգային ամառային թատերական դպրոցում։ 

2019-2021թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում (մագիստրատուրա)։ 

2021թ-ից հանդիսանում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան։ 

Խաղացած դերերը՝ 

Պարկեշտիկ - Սպիտակաձյունիկը և յոթ թզուկներ 
Հնձվոր - Կոշկավոր կատուն 
Կազլով - Սիրելիներից մի բաժանվեք 

Բանվոր - Արքան հրապարակում