ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ
ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

Իշխան Ղարիբյանը ծնվել է 1983 թվականին՝Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Հակոբ Ղազանչյանի արվեստանոցը։ Որպես դերասան 1999-2023 թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում։ 2013 և 2014 թվականներին արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի։
2020 թվականին նշանակվել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և աշխատել մինչև 2022թ-ի սեպտեմբերը:

2022 թվականից աշխատում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես դերասան:


Խաղացած դերեր.
«Ցիլինդր»` Ռոդոլֆո
«Քաջ Նազար»` Քաջ Նազար
«Հրեշը լույսի վրա»` Արամ Թումասյան