ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1985թ.-ի օգոստոսի 13-ին, Էջմիածին քաղաքում: Սովորել է Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցում և Մ.Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում:
2003թ.-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ:
2004թ-ից սկսել է ստեղծագործական ճանապարհը Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնից:
2005թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Աշխատել է նաև պետական Համազգային թատրոնում:
Նկարահանվել է «Ընտանեկան պատմություններ»,«Դժբախտ երջանկություն», «Իմ տունը քո տունն է»,«Ընտանեկան պատմություններ», «Տնփեսա», հեռուստանախագծերում և «Բացիր աչքերդ», «Քաոս», «Թողություն» հեռուստաֆիլմերում:

Խաղացած դերեր.
Սոնա` «Խանումի արարքները»
Զոյա` «Կորսված նամակ»
Նարե` «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
Տանյա` «Երջանկություն որոնելիս»
Քարտուղարուհի` «Ազգային խայտառակություն»
Աղավնի` «Արեգնազան»
Դատավոր` «Շրջազգեստով գեներալները»
Մարթա` «Ուշ լինի,նուշ լինի»
Լյուբա` «Չարենցի ուղղիչ տունը»
Խիմկա` «Բալզամինովի ամուսնությունը»
Մարիսաբել` «Զգուշացե'ք, կանայք են»
Էլվիրա` «Սիրո զոհեր»
Շուշան` «Կարինե»
Քրիստինա` «Տիկին մինիստրուհին»
Oտարերկրացի` «Գողը դրախտում»
Անժելա` «Գնա մեռի,արի սիրեմ»
Շումիլովա` «Սիրելիներից մի բաժանվեք»













ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ
  • Enlarge

    ՍԻՐԵԼԻՆԵՐԻՑ ՄԻ ԲԱԺԱՆՎԵՔ

    Ներկայացում առանց ընդմիջման
  • Enlarge

    ՍԻՐԵԼԻՆԵՐԻՑ ՄԻ ԲԱԺԱՆՎԵՔ

    Ներկայացում առանց ընդմիջման
  • Enlarge

    ՍԻՐԵԼԻՆԵՐԻՑ ՄԻ ԲԱԺԱՆՎԵՔ

    Ներկայացում առանց ընդմիջման
  • Enlarge

    ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԲՐԵՄԵՆՅԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ

    ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ