ՆԵԼԼԻ ՃԱՂԱՐՅԱՆ
ՆԵԼԼԻ ՃԱՂԱՐՅԱՆ

Նելլի Ճաղարյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 14-ին քաղաք Երևանում։ 2015-2019 թթ․-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հ.Ղազանչյանի արվեստանոցում։
2019-2021 թթ․-ին ստացել է մագիստրոսի աստիճան՝ դերասանական արվեստ մասնագիտությամբ։ 2020 թ․-ից աշխատում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։
Զուգահեռ սովորում է Հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիայի կրկնօրինակման բաժնում։

Խաղացած դերեր՝
Էլեն՝ «Չինացին էլ կարող է հայ լինել»
Բրիտանիկ՝ «Ներոն և Սենեկա»
Աքաղաղ՝ «Բրեմենյան երաժիշտներ»
Կիրիլաշվիլի՝ «Սիրելիներից մի բաժանվեք»
Հարբուխիկ՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»
Աղջիկ՝ «Արքան հրապարակում»: