ՍԻՓԱՆ ԶԱԴՈՅԱՆ
ՍԻՓԱՆ ԶԱԴՈՅԱՆ

Սիփան Զադոյանը ծնվել է 1995թ.-ի սեպտեմբերի 30-ին, քաղաք Երևանում:
2013-2019թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:
2014-2016թթ. աշխատել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում, ինչպես նաև խաղացել է Գոյ թատրոնում: 2019թ.-ին Մոսկվայում մասնակցել է BRICS միջազգային թատերական փառատոնին:
2021թ.-ից խաղում է Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրունում:
2016թ.-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան:

Խաղացած դերեր.
Տիգրան` «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն»
Խեղկատակ` «Չափն ընդդեմ չափի»
Համո` «Էսպես մինչև երբ»
Վարդան` «Քարերը հավաքելու ժամանակը»
Ջահանգիր` «Շառլատանը»
Բենժամին` «Եղած չեղած մի կյանք»
Ժիրիկ, Սահակ` «Միայն քեզ եմ սիրում»
Արմեն` «Հրավիրված եք ծնունդի»
Դավիթ` «Գնա մեռի, արի սիրեմ»
Պոսկրեբիշև` «Թակարդ Ստալինի համար»: