ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՏԵՐ-ՄԱՐԿՈՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՏԵՐ-ՄԱՐԿՈՍՅԱՆ

Գյումրու թատրոնից է եկել բեմական հետաքրքիր կենսագրություն ունեցող, շատ շնորհալի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը: Նա թատրոնի առաջատարներից ու ամենազբաղվածներից է: Արագ ձեռք բերած հաջողությունը գալիս է նախկին թատրոնում ունեցած 12 տարիների բեմական հարուստ փորձից և անշուշտ թատերական ինստիտուտից, ուր նա ավանդում է դերասանի վարպետություն առարկան: Բազմաժանր և ընդգրկուն է շնորհալի դերասանուհու դերացանկը երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Բնական է, որ այս ամենի հիմքում կերպարանափոխման արվեստին տիրապետելն է, արտիստական ու առօրյա կերպարանքի խիստ զանազանությունը, յուրաքանչյուր կերպարի համար` դերասանուհու գտած համապատասխան խաղակերպը:
Տասնյակ դերերից առանձնացնենք ընդամենը մի քանիսը, որոնց վարպետ անձնավորումով, Տիգրանուհին իր հաստատուն և ուրույն տեղն է գրավել թատրոնում` Քաբատո ‹‹Խանումի արարքները››, Ռոզալիա ‹‹Ֆիլումենա Մարտուրանո››, Քեթևան ‹‹Խաթաբալա››, Սոֆիկ ‹‹Գնա մեռի, արի սիրեմ››, Թերեզա ‹‹Շողոքորթն››, Բալզամինովա ‹‹Հարուստի աղջիկը տգեղ չի լինում›› և այլն:
Տիգրանուհի Տեր-Մարկոսյանն ունի բեմական խոսքի կուլտուրա, տեխնիկա և այլ բարեմասնություններ, ինչը և նրա բեմական հաջողության երաշխիքն է:

Խաղացած դերեր.
Քաբատո` ‹‹Խանումի արարքները››
Ռոզալիա` ‹‹Ֆիլումենա Մարտուրանո››
Քեթևան` ‹‹Խաթաբալա››
Սոֆիկ` ‹‹Գնա մեռի, արի սիրեմ››
Թերեզա` ‹‹Շողոքորթն››
Բալզամինովա` ‹‹Հարուստի աղջիկը տգեղ չի լինում››:






ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ
  • Enlarge

    ՉԱՐԵՆՑԻ ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ

    Իմպրովիզ 11 դրվագով
  • Enlarge

    ԳՈՂԸ ԴՐԱԽՏՈՒՄ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՈՒՇ ԼԻՆԻ, ՆՈՒՇ ԼԻՆԻ

    Օպերետ 2 գործողությամբ
  • Enlarge

    ՈՒՇ ԼԻՆԻ, ՆՈՒՇ ԼԻՆԻ

    Օպերետ 2 գործողությամբ
  • Enlarge

    ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

    Կատակերգություն 2 գործողությամբ