ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Կյանքիս առաջին այցելած թատրոնը և դիտած ներկայացումը եղել է Պարոնյան թատրոնում»:
Օպերային երգիչ, դերասան Վահագն Մարգարյանը 1998-2003թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում։ 2007թ-ից կոնսերվատորիային կից Ղ.Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգիչ է:
2009թ-ից 2016֊ը աշխատել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ:
2010-11թթ վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի «Սքոթիշ Ռոյալ» ակադեմիայում և միաժամանակ մասնակցել է Էդինբուրգի օպերային փառատոնին` հանդես գալով Տիխոնովի դերերգով` Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերայում:
2011թ-ից աշխատում է նաև Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան և երգիչ:
2015թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` Տ.Չուխաջյանի «Կարինե» օպերետի համար:

Խաղացած դերերը.
Հոր-Հոր՝ «Կարին»
Քյոխֆա Օհա՝ «Ուշ լինի Նուշ լինի»
Արթին աղա՝ «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն»
Ճարտարապետ՝ «Արքան Հրապարակում»: