Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում անմիջապես նկատեցին և գնահատեցին երիտասարդ դերասան Վարդան Կուղյանոսյանին, որի դերացանկին բնորոշ են կենցաղային, կատակերգական և բնութագրական տվյալները
Բնութագրական կատակերգակի իր ձիրքը, վարակիչ հումորը դերասանը ի հայտ բերեց չինացու դերում (Մոլիեր «Չամուսնանաք պարոնայք, եթե կարող եք»), ուր համոզիչ էին արտահայտչական ճկուն միջոցները: Վարդան Կուղյանոսյանը խաղում է շատ և տարբեր դերեր և իհարկե, տարբեր հաջողությամբ: Վանյա Ժվաչկինի («Սիրո զոհեր») հաջող կատարումը նրա արտիստական տվյալների լիակատար դրսևորումը եղավ: Առաջին իսկ մուտքից, մինչև ավարտի տեսարանը կերպարը շիկացած է մի գերիշխող գրավչությամբ, մի ուժգին շեշտով, անկեղծ հուզմունքով: Այս այն դերն էր, որ երջանիկ զուգորդումով համընկնում էր նրա ներքին զգացողությանը, արտիստական հնարքներին: Խելացի ստեղծագործող է Վարդան Կուղյանոսյանը և գտավ իր արտիստական իրական ներուժը, իր ասելիքը, իր դերասանական նկարագրի էությունն արտահայտելու հնարավորությունը:
Խաղացած դերեր.
Չինացի`«Չամուսնանաք պարոնայք եթե կարող եք»
Մարկոս` «Կարինե»
Ժվաչկին`«Սիրո զոհեր»
Լեռնիկ` «Պարոն Բաբիկը և ուրիշները»
Կիրակոս`«Ատամնաբույժն արևելյան»
Չպլախ Փիլոս` «Ֆայտոն Ալեքը»
Գող`«Տեր մի թող մեզ անտեր»
Կարո`«Ինձնից պրծում չկա
Գյուղացի`«Պըլը-Պուղի»
Միքայել` «Ձեր աստվածը փողն է»
Չփլախ Փիլոս` «Ֆայտոն Ալեք»
Գյուղացի`«Արեգնազան»
Ժամկոչ`«Եթե կանայք ցանկանան»
Շիլոշ` «Չարենցի ուղղիչ տունը»
Վանյա Ժվաչկին` «Սիրո զոհեր»
Սեբաստիան`«12-րդ գիշեր»: