ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արտիստական հարուստ տվյալներով օժտված դերասանուհի է Զարուհի Խաչատրյանը, ում հատուկ է կերպարի ներքին զգացողությունը, չափի մեծ զգացումը, բեմական խոսքի տիրապետումը և անմիջականությունը, որի շնորհիվ տարաբնույթ կերպարներով իր հաստատուն տեղը զբաղեցրեց երաժշտական կոմեդիայի թատրոնում:
Ընդգրկուն է Զարուհու դերացանկը` հերոսականից մինչև սուր բնութագրական կերպարներ և ամեն տեղ ինքնատիպ, ինքնաստեղծ և ոչ մի կրկնություն: Հետաքրքիր ու կենդանի են Զարուհու մարմնավորած կերպարները թե՛ իտալական, թե՛ ռուսական և թե՛ հայկական դասական պիեսների բեմադրություննրում` Դիանա (‹‹Ֆիլումենա Մարտուրանո››), Քլորինա (‹‹Ժորժ Դանդեն››), Անֆիսա (‹‹Հարուստի աղջիկը տգեղ չի լինում››), Մարիամ (‹‹Ազգային գործիչը››), Լամպիդո (‹‹Լիսիստրատե››), Նինա (‹‹Երջանկություն որոնելիս››), Կառա (‹‹Ինձնից պրծում չկա››):
թե այս և այլ դերակատարումներ շահում են դերասանուհու բեմական կեցվածքով, կատարողական ազատությամբ ու վստահությամբ, ապա Մարքրիտը (‹‹Խաթաբալա››), աչքի է ընկնում խոր, հուզաթաթավ ներքինով, ձայնի երաժշտականությամբ, կիրթ ու զուսպ շարժուձևով: Զարուհին անկեղծ է Մարքրիտի դերում, նա չի խաղում արտաքին էֆեկտներով, չի սեթևեթում:
Կերպարի ողջ հմայքը խոսքի անմիջականության, Թիֆլիսի բարբառին հստակ տիապետելու, բնությունից իրեն բաժին ընկած տգեղության վիշտն ու մորմոքը հոգում խեղդելու, անձնական վիշտը հասարակությանը չվերագրելու գիտակցության մեջ է: Իրավամբ դասական կատարում:

Խաղացած դերեր.
Դիանա` ‹‹Ֆիլումենա Մարտուրանո››
Քլորինա` ‹‹Ժորժ Դանդեն››
Անֆիսա` ‹‹Հարուստի աղջիկը տգեղ չի լինում››
Մարիամ` ‹‹Ազգային գործիչը››
Լամպիդո` ‹‹Լիսիստրատե››
Նինա` ‹‹Երջանկություն որոնելիս››
Կառա` ‹‹Ինձնից պրծում չկա››
Մարքրիտ` ‹‹Խաթաբալա››:





ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ
  • Enlarge

    ՍԻՐԵԼԻՆԵՐԻՑ ՄԻ ԲԱԺԱՆՎԵՔ

    Ներկայացում առանց ընդմիջման
  • Enlarge

    ՍԻՐԵԼԻՆԵՐԻՑ ՄԻ ԲԱԺԱՆՎԵՔ

    Ներկայացում առանց ընդմիջման
  • Enlarge

    ՍԻՐԵԼԻՆԵՐԻՑ ՄԻ ԲԱԺԱՆՎԵՔ

    Ներկայացում առանց ընդմիջման
  • Enlarge

    ԹԱԿԱՐԴ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ

    Պատմաքաղաքական սատիրա
  • Enlarge

    ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԻՄ ԿԻՆԸ, ՁԵՐ ԱՄՈՒՍԻՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԸ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԻՄ ԿԻՆԸ, ՁԵՐ ԱՄՈՒՍԻՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԸ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԻՄ ԿԻՆԸ, ՁԵՐ ԱՄՈՒՍԻՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԸ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԹԱԿԱՐԴ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ

    Պատմաքաղաքական սատիրա
  • Enlarge

    ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

    ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ
  • Enlarge

    ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

    ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ