
ՀՀ վաստակավոր արտիստ
Հայ բեմի տաղանդավոր դերասաններից է Քաջազուն Գյուրջյանը, որ բեմական գործունեությունը սկսելով Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, մեծ հաջողությամբ խաղացել է խաղացանկի բոլոր հերոսների դերերը և բախտ է ունեցել լինելու մեծանուն դերասաններ Արուս Ոսկանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի խաղընկերը:
Դրամատիկական և հերոսական դերերի փայլուն մարմնավորող Գյուրջյանը, մեծ արագությամբ իրեն դրսևորեց նաև երաժշտական կոմեդիայի ժանրում և իր վարպետությամբ առաջնակարգ դիրք գրավեց այս թատրոնում:
Հ. Պարոնյանի անվան թատրոնի պատմության փառավոր էջերն են կազմում Գյուրջյանի մարմնավորած Զամբախովը (‹‹Խաթաբալա››), Թադեն (‹‹Շողոքորթըն››), ուր դերասանը հանդես է բերում դերի խոր ըմբռնում, նրա շարժումները վերին աստիճանի կիրթ են, ձայնը` գերող: Նա երբեք չի դիմում էժանագին էֆեկտների:
Գյուրջյանի մեծագույն առավելութունը կերպարի հոգեբանության, նրա ներքնաշխարհի կուլտուրական դրսևորումն է:
Նրա լավագույն դերակատարումներից են նաև Արտաշ թագավորը (‹‹Չարենցի ուղղիչ տունը››), Տարոնը (‹‹Գնա մեռի, արի սիրեմ››), Տեր հայրը (‹‹Էսպես մինչև ե՞րբ››), Աթենացին (‹‹Լիսիստրատե››), Կացավենու՝ (‹‹Կորսված նամակ››) և այլն: Արտիստական իր բարձր պրոֆեսիոնալիզմով Քաջազուն Գյուրջյանը լավ օրինակ է երիտասարդ դերասանների համար: Չնայած առաջացած տարիքին, նա աշխատում է երիտասարդական ավյունով, արժանանալով հանդիսատեսների և մամուլի գովասանքներին:
Խաղացած դերեր
Զամբախով` ‹‹Խաթաբալա››
Թադե` ‹‹Շողոքորթըն››
Արտաշ թագավոր` ‹‹Չարենցի ուղղիչ տունը››
Տարոն` ‹‹Գնա մեռի, արի սիրեմ››
Տեր հայր` ‹‹Էսպես մինչև ե՞րբ››
Աթենացի` ‹‹Լիսիստրատե››
Կացավենու՝ ‹‹Կորսված նամակ››:
-
Enlarge
ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ
Կատակերգություն 2 գործողությամբ -
Enlarge
ԽԱԹԱԲԱԼԱ
Կատակերգություն -
Enlarge
ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ
Կատակերգություն 2 գործողությամբ -
Enlarge
ԽԱԹԱԲԱԼԱ
Կատակերգություն -
Enlarge
ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ
Կատակերգություն 2 գործողությամբ -
Enlarge
ԽԱԹԱԲԱԼԱ
Կատակերգություն -
Enlarge
ՉԱՐԵՆՑԻ ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ
Իմպրովիզ 11 դրվագով -
Enlarge
ՉԱՐԵՆՑԻ ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ
Իմպրովիզ 11 դրվագով -
Enlarge
ՉԱՐԵՆՑԻ ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ
Իմպրովիզ 11 դրվագով