ՀԱՅԿԱԿԱՆ ՕՊԵՐԵՏԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ
ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՒՄ


Պարոնյան թատրոնի «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը մասնակցել է ռումինական փառատոնին
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը «Թակարդ Ստալինի համար» (պիեսի հեղինակ Լաշա Բուղաձե) ներկայացմամբ մասնակցել է Ռումինիայի Պիտեշտ քաղաքում նոյեմբերի 1-10 անցկացվող «Ստուդիան և նոր ձևերը» խորագրով միջազգային թատերական փառատոնին: Այն անցկացվում է Պիտեշտի Ալեքսանդրու Դավիլայի անվան ազգային թատրոնում:

78-րդ թատերաշրջան
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը իր 78-րդ թատերաշրջանը ազդարարեց սեպտեմբերի 19-ին՝ «Մորգանի խնամին» մյուզիքլով: Նոր թատերաշրջանը նվիրվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ով 1993թ-ից եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Թատերական Գավառ
Սեպտեմբերի 18-ին «Թատերական Գավառ» փառատոնի շրջանակներում Լևոն Քալանթարի Անվան Դրամատիկական Թատրոնում ցուցադրվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Սիրային քառանկյունի» ներկայացումը:

Պարոնյանցիները մասնակցել են «Թատերական Lոռի» փառատոնին
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը անմասն չի մնացել եւ իր մասնակցությունն է ցուցաբերել «Թատերական Լոռի» փառատոնին, որն այս տարի նվիրվում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: