ՀՀ վաստակավոր արտիստ
Թատրոնի խաղացանկում շատ զբաղված դերասաններից է Վանիկ Մկրտչյանը, որի բեմական գործունեության տասնյակ տարիները հարուստ են եղել հետաքրքիր ձեռքբերումներով:
Չթվարկենք նրա մի քանի տասնյակի հասնող բոլոր դերերը, որոնք թատրոնի վերջին տասնամյակում արձանագրած հաջողությունների մի մասն են կազմում: Առանձնացնենք միայն մի քանիսը, որոնք ամբողջացնում են Վանիկ Մկրտչյանի ստեղծագործական կենսագրությունը:
Անրի Սովաժ (‹‹Թուլակամը››), Ժուան Գանգոռու (‹‹Այս կինն իմն է››), Պարոն Օրգոն (‹‹Խաղ սիրո և պատահականության››), Մարքիզ(‹‹Հյուրանոցի տիրուհին››), Բանաստեղծ (‹‹Մեծապատիվ մուրացկաններ››), Ռոբերտ (‹‹Արևը Ձեզ հետ››), Ջայլամ (‹‹Ախ, ներվեր, ներվեր››), Արշակ և Պապիկ (‹‹Շողոքորթըն››), Անդրե (‹‹Հանգուցյալը շրջում է քաղաքում››), և առանձնապես Քամիյ Շանտպիզ (‹‹Կասկածը կնոջ սրտում››), որը կարելի է դերասանի ամենահաջողված դերը համարել:
Այս ամենի հետ Վանիկ Մկրտչյանն ունի գեղեցիկ ձայն, որը հնարավորություն է տալիս նրան մասնակցելու երաժշտական ներկայացումներին:
Խաղացած դերեր
Սովաժ` ‹‹Թուլակամը››
Ժուան Գանգոռու` ‹‹Այս կինն իմն է››
Պարոն Օրգոն` ‹‹Խաղ սիրո և պատահականության››
Մարքիզ` ‹‹ Հյուրանոցի տիրուհին››
Բանաստեղծ` ‹‹Մեծապատիվ մուրացկաններ››
Ռոբերտ` ‹‹Արևը Ձեզ հետ››
Ջայլամ` ‹‹Ախ, ներվեր, ներվեր››
Արշակ և Պապիկ` ‹‹Շողոքորթըն››
Անդրե` ‹‹Հանգուցյալը շրջում է քաղաքում››
Քամիյ Շանտպիզ` ‹‹Կասկածը կնոջ սրտում››: