ԶԱՎԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԶԱՎԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ

Հիմնականում աշխատելով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, Զավեն Աբրահամյանը երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ որպես կազմակերպված ու արդեն կայացած դերասան և մեծ արագությամբ ընդգրկվեց խաղացանկի մեջ` ինչպես նոր դերակատարումներով, այնպես էլ ներմուծվելով:
Հետաքրքիր դերասան է նա` հանդարտ է, կշռադատված, մտածող, խոհական, չափազանց երաժշտական, ուրեմն և երջանիկ ճակատագիր պիտի սպասվեր նրան այս թատրոնում` գլխին թափվող դերերի ‹‹անձրև››: Մայիս (‹‹Սեր, մինչ ի մահ››), Կավալեր (‹‹Հյուրանոցի տիրուհին››), Միկիչ (‹‹Խանումի արարքները››), Ուստա Կարո (‹‹Խելահեղ օր››), ավանդական Ձմեռ պապից մինչև թումանյանական հերոսներ (‹‹Քաջ Նազարի վերջին օրը››) և շատ այլ դերեր:
Սակայն Զավեն Աբրահամյանին մեծ ճանաչում բերեցին վարպետորեն անձնավորած` Հարբած տղամարդը (‹‹Տեր, մի թող մեզ անտեր››), Իսային (‹‹Խաթաբալա››), Թովմասը (‹‹Ատամնաբույժն արևելյան››), սակայն ստեղծագործական մեծ թռիչքը` Եզոպոսի հետաքրքիր անձնավորումն էր Ֆիգեյրեդոյի ‹‹Եզոպոս›› հերոսական կատակերգությունում:
Զավեն Աբրահամյանն այս դերակատարումով ապացուցեց, որ երաժշտական կոմեդիայի թատրոնն ունի ստեղծագործական լայն հնարավորություններով օժտված հուսալի դերասան, որի ապացույցը նաև նրա նոր դերակատարումը` Էգյուչիկը եղավ` Շեքսպիրի ‹‹Տասներկուերորդ գիշեր›› կատակերգությունում:

Խաղացած դերեր
Մայիս` ‹‹Սեր, մինչ ի մահ››)
Կավալեր` ‹‹Հյուրանոցի տիրուհին››
Միկիչ` ‹‹Խանումի արարքները››
Ուստա Կարո` ‹‹Խելահեղ օր››
Հարբած տղամարդը` ‹‹Տեր, մի թող մեզ անտեր››
Իսայի` (‹‹Խաթաբալա››
Թովմաս` ‹‹Ատամնաբույժն արևելյան››
Եզոպոս` ‹‹Եզոպոս››
Էգյուչիկ` ‹‹Տասներկուերորդ գիշեր››:










ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ
  • Enlarge

    ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԽԱԹԱԲԱԼԱ

    Կատակերգություն
  • Enlarge

    ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԷՍՊԵՍ ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ...

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

    Կատակերգություն 2 գործողությամբ