ԿՈՇԿԱՎՈՐ ԿԱՏՈՒՆ
Ըստ Շառլ Պեռոյի հեքիաթի
Մյուզիքլ առանց ընդմիջման
Կոմպոզիտոր և լիբրետոյի հեղինակ՝ Վահե Հայրապետյան
Բեմադրությունը՝ Սամսոն Մովսեսյանի
Բեմանկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Զգեստների նկարիչ՝ Մարինա Թադևոսյան
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Գլխավոր խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Երբ հայրն իր ժառանգությունը թողեց երեք որդիներին, նրանք այն արդարությամբ չբաժանեցին։ Ավագը ստացավ ջրաղացը, միջնեկը՝ էշը, իսկ կրտսերը մնաց ձեռնունայն և վտարվեց՝ հետևից միայն մի կատու ստանալով։ Սակայն պարզվեց, որ այդ կատուն սովորական չէր, այլ հեքիաթային ու խորամանկ։ Այսպես է սկսվում մի անչափ հետաքրքիր պատմություն՝ այն մասին, թե որքան կարևոր է սիրել և արժևորել միմյանց։
Հեքիաթը հուշում է, որ պետք է ունենալ ամուր կամք, հավատալ սեփական ուժերին և երբեք չհուսահատվել։