ԲԱՆԱԼԻ ԵՐԿՈՒՍԻ ՀԱՄԱՐ
Հեղինակներ՝ Ջոն Չեպմեն, Դեյվ Ֆրիման
Կատակերգություն 2 գործողությամբ
Բեմադրությունը՝ Անուշ Սարգսյանի
Նկարիչ՝ Նելլի Բարսեղյան
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Երաժշտական ձևավորումը՝ Ավետիս Շահինյանի
Կատակերգություն հիմնված անհավանական սիրային յոթանկյան վրա՝ ամուսիններ, կանայք, ընկերներ և ընկերուհիներ: Սյուժեի շրջադարձերը անկանխատեսելի են, իսկ ավարտը՝ լիովին անսպասելի: Ներկայացումը զարմացնում է, զվարճացնում և օգնում մոռանալ առօրյա հոգսերը։