ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
Բորիս Պեպանյան
ՀՀ վաստակավոր արտիստ
-Այս երիտասարդը ծնված է մեր ժանրի համար...
Ասել է հռչակավոր Կարպ Խաչվանքյանը դեռևս 35 տարի առաջ` Գավառի պետական թատրոնի հետ հյուրախաղերի եկած երիտասարդ դերասան Բորիս Պեպանյանի մասին, ով այսօր դարձել է երաժշտական կոմեդիայի թատրոնի առաջատար (թերևս ամենաառաջատար) դերասաններից մեկը:
Արմեն Սանթրոսյան
ՀՀ ժողովրդական արտիստ
Արմեն Սանթրոսյանը ծնվել է 1947 թվականին, Երևանում՝ դերասան Պարույր Սանթրոսյանի ընտանիքում։ 1964 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1968 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, 1972 թվականին՝ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը։
ԱՎԵԼԻՆՌուզաննա Գասպարյան
ՀՀ վաստակավոր արտիստ
Հանձին Ռուզան Գասպարյանի երաժշտական կոմեդիայի թատրոնն ունի հուսալի մի դերասանուհի, որով կարող է հպարտանալ:
Անկեղծ է նա բեմում` իր խաղի հմայքով, ստեղծագործական բարձր տեխնիկայով: Կրակոտ խառնվածքի դերասանուհի է Ռուզանը` բեմական հարուստ ձայնով ու գեղեցիկ արտաքինով` խոսքի տեղն ու արժեքը գիտակցող:
Արթուր Կարապետյան
ՀՀ վաստակավոր արտիստ
ARTUR KARAPETYANը երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվեց Պատանի հանդիսատեսի թատրոնից: Սիրված դերասանն պացուցեց, որ և՛ կատակերգության մեջ և՛ դրամայում կարող է լինել առաջնային:
ԱՎԵԼԻՆԱրա Դեղտրիկյան
ՀՀ վաստակավոր արտիստ
Ծնվել է 1965թ. փետրվարի 14-ին, Երևանում: 1982թ. ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1987թ-ից խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
ԱՎԵԼԻՆՍԱԹԻԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ
Սաթենիկն այն դերասանուհիներից է, ով գիտե ամեն մի դերի համար ընտրել բացառապես նրան համապատասխան գույներ: Նույնը վերաբերում է կերպարի խառնվածքին, նրա ճշգրիտ լուծումներին: Թերևս դա է հիմքը, որ չափի զգացումով և բեմական ճաշակով օժտված դերասանուհին իր կերպարնեը մարմնավորում է առանց ճիգ ու ջանքի, թեթև և գեղարվեստական հավաստիությամբ:
ԱՎԵԼԻՆԱՎԵՏԻՔ ԽԱԼԱԹՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ
Ավիկ Խալաթյանը երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ` պետական երաժշտական կամերային թատրոնից և նույն ավյունով շարունակեց ստեղծագործել, արժանանալով բարձր գնահատականի և հանդիսատեսների ջերմ ընդունելությանը:
ԱՎԵԼԻՆԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արտիստական հարուստ տվյալներով օժտված դերասանուհի է Զարուհի Խաչատրյանը, ում հատուկ է կերպարի ներքին զգացողությունը, չափի մեծ զգացումը, բեմական խոսքի տիրապետումը և անմիջականությունը, որի շնորհիվ տարաբնույթ կերպարներով իր հաստատուն տեղը զբաղեցրեց երաժշտական կոմեդիայի թատրոնում:
ԱՎԵԼԻՆՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՏԵՐ-ՄԱՐԿՈՍՅԱՆ
Գյումրու թատրոնից է եկել բեմական հետաքրքիր կենսագրություն ունեցող, շատ շնորհալի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը: Նա թատրոնի առաջատարներից ու ամենազբաղվածներից է:
Բազմաժանր և ընդգրկուն է շնորհալի դերասանուհու դերացանկը երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
ՌՈԲԵՐՏ ՂԱՄԲԱՐՅԱՆ
Բնատուր շնորհով օժտված դերասան է Ռոբերտ Ղամբարյանը: Ծնվել է Թբիլիսիում՝ 1945 թվականին: Ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի երաժշտական երգեցողություն բաժինը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն է եկել 1966-ին՝ Կարպ Խաչվանքյանի հրավերով եւ մինչև այսօր (որոշ ընդհատումներով) աշխատում է որպես առաջատար դերասան:
ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆ
Ծնվել է 1972թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից դերասանական ստուդիայում` Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում:
ԱՎԵԼԻՆԺԱՍՄԵՆ ԱՍՐՅԱՆ
Անմիջական ու անկեղծ էին նրա Վարդուհին (‹‹Արևը Ձեզ հետ››), Սյուզոնը (‹‹Ութ սիրագորով կանայք››), Անետ Բլանչերը (‹‹Թուլակամը››), Էժենին (‹‹Կասկածը կնոջ սրտում››), Ուրանիան (‹‹Հիմարից հիմարը››), Զառան (‹‹Իմ զոքանչը››), Ադելաիդան (‹‹Տաքսի, տաքսի››):
ԱՎԵԼԻՆԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆ
Թեպետ մի քանի տարի է, ինչ երաժշտական կոմեդիայի թատրոնում է Լուսինե Արշակյանը, սակայն հասցրել է տասից ավելի դերեր խաղալ և դառնալ հանդիսատեսի սիրելին: Իրեն հանձնարարված փոքրածավալ դերերը Լուսինեն կարողացել է դարձնել ուշագրավ`գործի դնելով բեմական իր շնորհը:
ԱՎԵԼԻՆՍՈՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բեմական հետաքրքիր արտաքին, հնչեղ ու շոյող ձայն, խոսքի հստակ արտաբերում, ռեժիսորի հետ աշխատելու անսպառ ցանկություն ու պատասխանատվություն` առավելություններ, որոնք նպաստում են զարգացնելու Սոնա Մուրադյանի ինքնատիպ ու չկրկնվող բեմական արտահայտչաձևերը:
ԱՎԵԼԻՆՀԱՍՄԻԿ ՎԵՐԴՅԱՆ
Ծնվել է 1987թ.-ի մայիսի 25-ին, ք.Երևանում: 2004-2008թթ.-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2008թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի:
ԱՎԵԼԻՆՎԱՐԴԱՆ ԿՈՒՂՅԱՆՈՍՅԱՆ
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում անմիջապես նկատեցին և գնահատեցին երիտասարդ դերասան Վարդան Կուղյանոսյանին:
Խելացի ստեղծագործող է Վարդան Կուղյանոսյանը և գտավ իր արտիստական իրական ներուժը, իր ասելիքը, իր դերասանական նկարագրի էությունն արտահայտելու հնարավորությունը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Բազմաժանր դերասան է Աշոտ Հակոբյանը, տիրապետում է բեմական գաղտնիքների, բացի բեմական հստակ ձայնից ու առոգանությունից ունի նաև երաժշտական, պարային անհրաժեշտ տվյալներ, աշխատասեր է և կարգապահ:
ԱՎԵԼԻՆՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Ծնվել է 1986թ.-ի փետրվարի 16-ին, ք.Երևանում:
2006 թ.-ին ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը:
2007-ից աշխատում է նաև Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Մասնակցել է մի շարք հեղինակավոր թատերական միջազգային փառատոների (Լեհաստան, Գերմանիա, Կիպրոս, Լոնդոն, Մակեդոնիա, Ռուսաստան):
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ծնվել է 1985թ.-ի օգոստոսի 13-ին, Էջմիածին քաղաքում: Սովորել է Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցում և Մ.Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում:
2003թ.-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ:
2004թ-ից սկսել է ստեղծագործական ճանապարհը Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնից:
2005թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի:
ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարգարիտ Խաչատրյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 31-ին, Չարենցավանում։ Ավարտել է Երևանի Հ. Շիրազի անվան դպրոցը։ Սովորել է Սոս Սարգսյանի ղեկավարած Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում, որտեղ նրան դասավանդել են Նիկոլայ Ծատուրյանը, Արմեն Էլբակյանը։
ԱՎԵԼԻՆՎԱՐԴԳԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ծնվել է 1992թ. նոյեմբերի 4-ին, Երևանում: 2009-2015-ից սովորել է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի Դրամատիկ թատրոնի ռեժիսուրա բաժնում:
ԱՎԵԼԻՆՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔ-ԲԵԿՅԱՆ
Ծնվել է1996թ.-ի հուլիսի 15-ին, ք. Երևանում: 2002-2011թթ.-ին սովորել է Երևանի թիվ 154 դպրոցում:
2010-2011թթ.-ին սովորել է Ա.Աբելյանի «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիա»-ում:
2011-2014թթ.-ին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվ. Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի ռեժիսուրա բաժնում:
2014-2018թթ.-ին սովորել է ԵԹԿՊԻ-ի թատրոնի ֆակուլտետի Դրամատիկ Թատրոնի ռեժիսուրա բաժնում՝ Ե. Ղազանչյանի արվեստանոցում:
2018թ.-ից աշխատում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես դերասան:
ԱՐՍԵՆ ԱԼԲԱՐՅԱՆ
Ծնվել է 1992թվականի հունվարի մեկին, Երևան քաղաքում:
2009-2013թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:
2016թ.-ին սովորել է Ռուսաստանի դաշնության ԹԳՄ-ի Միջազգային ամառային թատերական դպրոցում:
2019թ.-ից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններից է:
ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ
Գևորգ Դավթյանը ծնվել է 1978 թվականի հուլիսի 29-ին, Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1995 թվականին, որից հետո ուսումը մեկ տարի շարունակել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից ստուդիայում՝ Կարպ Խաչվանքյանի ղեկավարությամբ։
ԱՎԵԼԻՆՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Օպերային երգիչ, դերասան Վահագն Մարգարյանը 1998-2003թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում։ 2007թ-ից կոնսերվատորիային կից Ղ.Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգիչ է:
2009թ-ից 2016֊ը աշխատել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ:
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հասմիկ Մխիթարյան Ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 26-ին քաղաք Երևանում։ Դպրոցին զուգահեռ սովորել է ք. Աբովյանի «Արտիստ» թատերական ստուդիայում։ 2015-2019 թթ․-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հ.Ղազանչյանի արվեստանոցում։
ԱՎԵԼԻՆՍԻՓԱՆ ԶԱԴՈՅԱՆ
Սիփան Զադոյանը ծնվել է 1995թ.-ի սեպտեմբերի 30-ին, քաղաք Երևանում: 2013-2019թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2014-2016թթ. աշխատել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում, ինչպես նաև խաղացել է Գոյ թատրոնում:
ԱՎԵԼԻՆՆԵԼԼԻ ՃԱՂԱՐՅԱՆ
Նելլի Ճաղարյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 14-ին քաղաք Երևանում։ 2015-2019 թթ․-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հ.Ղազանչյանի արվեստանոցում։ 2019-2021 թթ․-ին ստացել է մագիստրոսի աստիճան՝ դերասանական արվեստ մասնագիտությամբ։
ԱՎԵԼԻՆԼԱՈՒՐԱ ԲԱԲԱՅԱՆ
Լաուրա Բաբայանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 8-ին:
2006-2021 թթ եղել է պետական Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի:
2022 թվականից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դերասանուհի է: