ՉԻՆԱՑԻՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՀԱՅ ԼԻՆԵԼ
Հեղինակ՝ Մարո Մադոյան-Ալաջաջյան
Կատակերգություն մեկ գործողությամբ
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները` Հակոբ Ղազանչյանի
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի
ԱՄՆ բնակության տեղափոխված երկու քույրերի ընտանիքների հանգիստ կյանքը վերածվում է խառնաշփոթի, երբ ավագ քրոջ աղջիկը որոշում է ամուսնանալ չինացու հետ: Սիրային հարաբերություններ, սերունդների բախումներ, կյանքի տարբեր շրջադարձներ և հեռվում գտնվող հայրենիք ու ծնողներ՝ այս ամենը մղում է նրանց նոր իրականության մեջ փնտրելու իրենց տեղը։